Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը թռչող ավիակիր կստեղծի՝ ԱԹՍ-ների արձակման համար

16:05, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը թռչող ավիակիր կստեղծի՝ ԱԹՍ-ների արձակման համար

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ցանկանում է ռազմական C-130 Hercules ինթնաքիռների միջոցով ոչ մեծ դրոնների արձակման հնարավորություն ստանալ: Նախատեսվում է, որ C-130 Hercules ինքնաթիռները կհամալրվեն Gremlin տիպի ոչ մեծ դրոնների տեղափոխման հնարավորությամբ: Այդ դրոնները կարող են հետախուզական տեղեկատվություն հավաքել և ոչնչացնել ռադարային օբյեկտներ կամ այլ ցամաքային թիրախներ: Այս մասին հայտնում է Popular Mechanics-ը:
     Նշվում է, որ առաջադիմական ռազմական նախագծերի ուսումնասիրությամբ զբաղվող գործակալությունը պայմանագիր է կնքել General Atomics Aeronautical Systems-ի հետ՝ անօդաչու սարքերի արձակման և դրանց կառավարման համար ռազմական ինքնաթիռի ստեղծման համար:
     Gremlin-երը ոչ մեծ և մատչելի դրոններ կլինեն, որոնք տարբեր նպատակների համար նախատեսված օգտակար բեռներ կարող են փոխադրել: Յուրաքանչյուր դրոն մինչև 25 կգ օգտակար բեռ տեղափոխելու սահմանափակ հնարավորություն կունենա: Դրոնների թռիչքի հեռավորությունը չի գերազանցի մոտ 500 կմ-ը:
     Վերամշակողները կանխատեսում են, որ դրոնները կարող են կիրառվել առնվազն 20 անգամ, այդ ենթադրությունները, սակայն, «մահապարտ» տեսակի ԱԹՍ-ներին չեն վերաբերում:

8912 | 0
Facebook