Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

13:25, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի սյուժեով «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ փորձել է ստանալ գունեղ հեքիաթ. «Եթե պիեսը չունի գրական լավ հենք, ապա այն ձախողվելու է: Այս անգամ ընտրությունս կանգ առավ Գրիմ Եղբայրների գործին: Այն շատ հայտնի գործ է: Անշուշտ, մի քիչ վախենալու հեքիաթ է, բայց հետաքրքիր: Բացասական է կարծիքս ամանորի այն ներկայացումների մասին, որոնք, այսպես ասած, միայն կոմերցիոն շահ են հետապնդում` հետին պլան մղելով ներկայացման որակը»:
     Դ. Հարությունյանը համոզված է, որ երեխաներին ներկայացումը դուր կգա:

«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

     «Հեքիաթն ունի խրատական բնույթ: Այն է՝ չդավաճանել հարազատ մարդկանց, լինել ընկերասեր ու բարի, ուժեղ ու դիմացկուն, հաղթահարել բոլոր տեսակի դժվարություններն ու չհուսահատվել: Այստեղ նաև շատ մեծ սեր ու հոգատարություն կա միմյանց հանդեպ: Նկատի ունեմ ավագ եղբոր՝ կրտսեր քրոջ նկատմամբ, և դա ողջունելի է»:
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

     Բեմադրիչը նշեց, որ ներկայացումը շատ կարճ ժամանակում է բեմադրվել. «Իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել թատրոնի ողջ անձնակազմին, մասնավորապես գլխավոր նկարչին, բեմադրական մասին ու նկարչական անձնակազմին, որոնք մի մարդու պես աշխատեցին: Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանին հաջողվեց ստանալ հրաշալի լուծումներ. ներկայացման ընթացքում իրար են հաջորդում հետաքրքիր պատկերներ: Տպավորիչ է նաև դերասանների խաղը»:
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
«Հեքիաթն ունի խրատական բնույթ` չդավաճանել հարազատ մարդկանց». «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

20314 | 0
Facebook