Խնդրում ենք սպասել...

Միջազգային

YouTube-յան հերթական տեսանյութը նկարահանելիս ամերիկուհին գնդակահարել է իր ընկերոջը

11:10, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
YouTube-յան հերթական տեսանյութը նկարահանելիս ամերիկուհին գնդակահարել է իր ընկերոջը

ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի 20-ամյա բնակչուհի Մոնալիզա Փերեզը գնդակահարել է իր 22-ամյա ընկերոջը՝ Պեդրո Ռուիզին, YouTube-յան տեսանյութ նկարահանելու փորձի ժամանակ, գրում է The Star Tribune-ը:

Իրենց YouTube-յան ալիքում տեղադրելու համար երիտասարդ զույգը տեսանյութ է նկարահանել, որում աղջիկն ատրճանակից կրակ է բացել տղայի ուղղությամբ, ում ձեռքին գիրք է եղել՝ պաշտպանվելու համար: Աղջիկը կրակ է բացել կես մետր հեռավորությունից, և փամփուշտն, անցնելով գրքի միջով, հայտնվել է Ռուիզի կրծքի մեջ:

Տղան ստացված վնասվածքից մահացել է:

20-ամյա Մոնալիզա Փերեզն ընդունել է իր մեղքը: Նա 6 ամիս կալանքի տակ կմնա, որից հետո 10 տարի իրավապահների վերահսկողության տակ կգտնվի:

Նշվում է, որ դեպքից առաջ աղջիկը գրել է, որ նման տեսանյութ նկարահանելն ընկերոջ գաղափարն է եղել:

17899 | 0
Facebook