«Միլան»-ի գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարել է, որ թիմի նախկին կիսապաշտպան Կական կարող է վերադառնալ իտալական ակումբ և զբաղեցնել ակումբի տնօրենի պաշտոնը։
«Ես Կակայի և նրա հոր հետ խոսել եմ մոտ 15 օր առաջ։ Մենք որոշ մտքերով փոխանակվեցինք, թե ինչպիսին է Կական տեսնում իր ապագան, և ինչպիսին ենք մենք տեսնում «Միլան»-ի ապագան։ Նա մեկ ամիս ժամանակ է խնդրել՝ որոշում կայացնելու համար։ Մինչև Սուրբ Ծնունդ ևս մեկ հանդիպում կանցկացնենք՝ իմանալու համար կարող են, արդյոք, հեքիաթները շարունակվել, թե ոչ»,- նշել է Ֆասոնեն։