Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մսից հրաժարվելը բացասական է ազդում երիտասարդների վրա. գիտնականներ

00:10, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
Մսից հրաժարվելը բացասական է ազդում երիտասարդների վրա. գիտնականներ

Անհրաժեշտ սպիտակուցների պակասը կարող է բարձրացնել երիտասարդների մոտ հոգեկան խանգարումների առաջացման ռիսկը:

Երիտասարդներն, ովքեր շաբաթական 3 անգամից քիչ միս են օգտագործում, գտնվում են ռիսկի խմբում: Սակայն եթե մարդը 30-ն անց է, ապա նրա հոգեկան առողջությունը մեծամասամբ կախված է սուրճի և ածխաջրերի օգտագործումից:

Ըստ Բինգեմթոնի համալսարանի գիտնականների՝ 18-29 տարեկան երիտասարդները կախված են մթերքներից, որոնք բարձրացնում են նյարդային հաղորդիչների միացությունների հասանելիությունն ու ուղեղում դրանց համակենտրոնացումը:

Այդպիսի մթերքների թվին է պատկանում միսը:

9016 | 0
Facebook