Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում հայտնաբերվել են աշխարհի ամենահին ձկնորսի մնացորդները

01:05, կիրակի, 24 դեկտեմբերի, 2017 թ.
Ինդոնեզիայում հայտնաբերվել են աշխարհի ամենահին ձկնորսի մնացորդները

Գիտնականներն Ինդոնեզիայում հայտնաբերել են աշխարհի ամենահին ձկնորսի մնացորդները: Հայտնաբերված մնացորդները պատկանել են կնոջ, ով ապրել է 12 հազար տարի առաջ:

Հնագետները պեղումների ընթացքում Ալոր կղզում հին գերեզման են հայտնաբերել, որում, բացի մնացորդներից, ձկնորսական պարագաներ են եղել:

Ավստրալացի գիտնականները 20 տարվա ընթացքում այդ տեղանքում հետազոտություններ են անցկացրել: Մասնագետների խոսքով՝ այդ գտածոն մեծ կարևորություն ունի պատմաբանների համար, ովքեր ուսումնասիրում են Հարավային Ասիայի մարդկանց կենցաղն ու մշակույթը:

Այդ գտածոն խոսում է այն մասին, որ կանայք տղամարդկանց հետ հավասար ուտելիք են հայթայթել և ակտիվ մասնակցել են հասարակական կյանքին:

6752 | 0
Facebook