Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվան հասկացել է՝ Բաքվին զենք վաճառելն անզգուշություն էր». Զատուլին

16:25, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
«Մոսկվան հասկացել է՝ Բաքվին զենք վաճառելն անզգուշություն էր». Զատուլին

Մոսկվայում հասկացել են, որ Ադրբեջանին զենքի մատակարարումն անզգուշություն էր: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, հաղորդում է Eurasia Daily-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ադրբեջանական ուղղվածությունը վերահսկողները հաշվի չեն առել Բաքվի ագրեսիվության մակարդակն ու ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին բազմաթիվ հայտարարությունները:

Այդ գործոնները, ըստ Զատուլինի, պետք է կանգնեցնեին նրանց, ովքեր զենք էին վաճառում Ադրբեջանին:

«Այդպես երբեմն լինում է: Մինչ մեկ գերատեսչություն, օրինակ՝ ԱԳՆ-ն, զբաղված է հակամարտության կարգավորմամբ, մեկ այլ գերատեսչություն զբաղված է իր՝ տվյալ դեպքում պաշտպանական արտադրանքի իրացմամբ: Սակայն կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն անհրաժեշտ եզրակացություններն է արել՝ նորագույն զենք մատակարարելով իր դաշնակից Հայաստանին՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով»,- ընդգծել է Զատուլինը:

12845 | 0
Facebook