Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ը ներկայացրել է Galaxy A8 և A8+ սմարթֆոնները

13:35, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Samsung-ը ներկայացրել է Galaxy A8 և A8+ սմարթֆոնները

Samsung-ը թարմացրել է Galaxy A սմարթֆոնները՝ ներկայացնելով Galaxy A8-ն ու A8+-ը, որոնք ստացել են Infinity Display էկրան և երկակի դիմային տեսախցիկ, հաղորդում է Gizchina-ն:

Galaxy A8-ն ու A8+-ը հագեցած են Super AMOLED Infinity առանց շրջանակի էկրանով, 18,5:9 հարաբերակցությամբ կողմերով: Փոքր մոդելն ունի 5,6 դյույմ անկյունագիծ՝ Full HD+ թույլտվությամբ, մեծ մոդելն ունի 6 դյույմ էկրան՝ 1080× 2220 պիքսել թույլտվությամբ:

Սմարթֆոններն ստացել են Exynos 7885 8-միջուկային պրոցեսոր և Mali-G71 GPU գրաֆիկական արագացուցիչ:

A8-ը կթողարկվի 4 ԳԲայթ, А8+-ը՝ 6 ԳԲայթ օպերատիվ հիշողությամբ:

Նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2018թ. հունվարին սև, մոխրագույն, ոսկի և կապույտ գունային տարբերակներով: Galaxy A8-ի գինը կսկսվի 499 եվրոյից:

12840 | 0
Facebook