Խնդրում ենք սպասել...

Միջազգային

SWIFT համակարգի միջոցով առաջին հարձակումն է իրականացվել ռուսական բանկի վրա

12:15, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
SWIFT համակարգի միջոցով առաջին հարձակումն է իրականացվել ռուսական բանկի վրա

Ռուսաստանում առաջին անգամ գումարի փոխանցման ելքով հաքերային հարձակում է իրագործվել երկրի խոշորագույն բանկերից մեկի վրա՝ ֆինանսական տեղեկատվության ու վճարների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգի միջոցով:

Այս մասին հաղորդում է Комерсант-ը՝ նշելով, որ տեղեկատվությունը հաստատել են ՌԴ Կենտրոնական բանկում: Թե որ բանկի վրա է կատարվել հարձակումը, և ֆինանսական ինչ կորուստ է կրել բանկը, չի նշվում: Հայտնի է, որ գողացված գումարը փոխանցվել է Ասիա, Ամերիկա և Եվրոպա: Հարձակման մասին պարզ է դարձել դեկտեմբերի 15-ին: Հատկանշական է, որ նախքան այս, հաքերները Ռուսաստանում երբևէ չէին կիրառել SWIFT համակարգը:

Ոլորտի փորձագետները նշել են, որ հարձակման հետևում, ըստ ամենայնի, կանգնած է Cobalt խմբավորումը, որը, որպես կանոն, նման հարձակումներն իրագործում է 3-4 շաբաթվա ընթացքում ու միջինը գողանում 100 մլն ռուբլի:

4503 | 0
Facebook