Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դարասկզբից ի վեր գաղթականների թիվն աշխարհում կրկնապատկվել է. զեկույց

11:40, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Դարասկզբից ի վեր գաղթականների թիվն աշխարհում կրկնապատկվել է. զեկույց

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի նոր հետազոտությունների համաձայն՝ 2000թ. ի վեր միջազգային գաղթականների թիվն աշխարհում ավելացել է 49%-ով ու հասել 258 միլիոն մարդու: Սա նշանակում է, որ Երկիր մոլորակի բնակչության շուրջ 3.4%-ը գաղթական է, այսինքն չի ապրում այն երկրում, որտեղ ծնվել է: 2000թ. նրանց բաժինը կազմել է 2.8%:
     Հաշվետվության մեջ նշվում է, որ 2000-2015թթ. գաղթականների հաշվին Հյուսիսային Ամերիկայում բնակչության թվաքանակն ավելացել է 42%-ով:
     Գաղթականների շուրջ 64%-ը՝ 165 միլիոն մարդ, այժմ ապրում է եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում:
     Միջազգային գաղթականների թվում մասնագենտրեը ներառել են նաև 26 միլիոն փախստականի:
     2017թ. տվյալներով՝ գաղթականների մեկ երրորդ մասը հաստատվել է 20 երկրում, իսկ գաղթականների հոսքի կեսից ավելին ընդունել է 10 երկիր: Ամենամեծ թվով գաղթականներն ընդունել է Միացյալ Նահանգները՝ 49.8 միլիոն մարդ կամ 19%: ԱՄՆ-ին հաջորդում են Սաուդյան Արաբիան, Գերմանիան և Ռուսաստանի Դաշնությունը: Այդ երկրներից յուրաքանչյուրում միջինն ապրում է 12 միլիոն գաղթական: Առաջատարների 5-յակը եզրափակում է Մեծ Բրիտանիան՝ մոտ 9 միլիոն գաղթական:
     Ավելի մեծ թվով գաղթականներ դուրս են եկել Հնդկաստանից՝ շուրջ 17 միլիոն մարդ: Երկրորդ տեղում Մեքսիկան է՝ 13 միլիոն: Առաջատարների թվում իրար հաջորդում են նաև Ռուսաստանը, Սիրիան, Պակիստանն ու Ուկրաինան: Այս երկրներից գաղթածների թիվը տատանվում է 6 միլիոնից 11 միլիոնի միջև:

7756 | 0
Facebook