Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը ԼՂ հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ աշխատի, փնտրի խելամիտ լուծումներ». Զյուգանով

10:20, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
«Ռուսաստանը ԼՂ հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ աշխատի, փնտրի խելամիտ լուծումներ». Զյուգանով

ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ առանց Ռուսաստանի վարած ակտիվ քաղաքականության Անդրկովկասում ոչ մի հարց, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունը, չի կարող լուծվել։

«Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկի, փնտրի խաղաղ և խելամիտ լուծումներ։ Վստահ եմ՝ դրանք կան»,- համոզմունք է հայտնել Զյուգանովն, ով վստահ է նաև, որ Ռուսաստանը կարող է ավելի արդյունավետ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ։

Քաղաքական գործչի խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցում հետաքրքրված են բոլոր կողմերը։

5316 | 0
Facebook