Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուենոս Այրեսում ցույցեր են. տուժել է ավելի քան 162 մարդ

10:05, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Բուենոս Այրեսում ցույցեր են. տուժել է ավելի քան 162 մարդ

Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները փողոց են դուրս եկել՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Բախումների հետևանքով տուժել է 162 մարդ: Տուժածների մի մասը՝ շուրջ 80 մարդ, իրավապահներ են, հայտնում է Todo Noticias-ը:
     Ոստիկանությունը ձերբակալել է 81 մարդու: Ցուցարարները քարեր, շշեր և ծխի ռումբեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչին պատասխան՝ վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել և ռետինե գնդակներ արձակել:
     Արգենտինայի կառավարությունը՝ նախագահ Մաուրիսիո Մակրի գլխավորությամբ, պետական դեֆիցիտի փակման համար մտադիր է կենսաթոշակային բարեփոխուներ իրականացնել՝ նվազեցնելով կենսաթոշակային վճարների չափը: Այժմ բարեփոխումների մասին օրինագիծը քննարկվում է պատգամավորների պալատի կողմից:

Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
Ցույցեր Արգենտինայում
5245 | 0
Facebook