Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցների նոր գաղտնի փաթեթ է նախապատրաստում

17:10, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցների նոր գաղտնի փաթեթ է նախապատրաստում

2018թ. փետրվարին ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ կընդունի, որն առավել մասշտաբային կլինի նախորդից:

Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը՝ հղում անելով Վաշինգթոնի 3 աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ բացի փաստաթղթի պաշտոնական մասից՝ կմշակվի նաև գաղտնի ցուցակ, որն իր մեջ կներառի ՌԴ քաղաքացիների հարյուրավոր ազգանուններ:

Ցուցակի մշակմանը մասնակցում են ԱՄՆ-ի Կոնգրեսը, Պետդեպարտամենտն ու ֆինանսների նախարարությունը:

Իսկ The Atlantic Council վերլուծական կենտրոնը Սպիտակ տանը նոր պատժամիջոցների հարցով առաջարկություններ է ուղարկել:

5323 | 0
Facebook