Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը փորձարկում է մասնավոր մեկնաբանությունների նոր գործառույթը

14:20, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Facebook-ը փորձարկում է մասնավոր մեկնաբանությունների նոր գործառույթը

Facebook-ը նոր ֆունկցիա կհավելի սահմանափակ թվով օգտատերերի շրջանում քննարկումների համար: Մասնավոր մեկնաբանությունների գործառույթն արդեն փորձարկվում է սոցցանցի կողմից, հաղորդում է Ubergizmo-ն:

Մասնավոր մեկնաբանությունները կկարողանան տեսնել միայն նրանք, ովքեր օգտատերի ընկերների ցանկում են: Մյուս ընկերները չեն կարողանա տեսնել հաղորդագրություններն ու պատասխանել դրանց:

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ դա թույլ կտա ընկերների հետ քննարկել անձնական և առօրյա թեմաները:

Հրապարակումից առաջ օգտատերը կարող է սեղմել կողպեքի նշանի վրա և 4 տարբերակներից մեկն ընտրել՝ մեկնաբանություններ բոլոր օգտատերերի համար, բոլոր ընկերների համար, միայն գրառման հեղինակի համար և միայն իր և ընտրված ընկերոջ համար:

Թե երբ այդ գործառույթը հասանելի կլինի, չի հաղորդվում:

5243 | 0
Facebook