Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայտնի է կանադացի միլիարդատիրոջ և նրա կնոջ մահվան պատճառը

11:10, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնի է կանադացի միլիարդատիրոջ և նրա կնոջ մահվան պատճառը

Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է կանադացի միլիարդատիրոջ և նրա կնոջ առեղծվածային մահվան գործով փորձաքննության արդյունքները:

Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Հոփքինսը հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ամուսիններին պարանով խեղդամահ են արել:

Կանադական СВС հեռուստաալիքի տեղեկություններով՝ «Ապոտեքս» ընկերության հիմնադիր Բարի Շերմանն ու նրա կինը մահացած են հայտնաբերվել Տորոնտոյի իրենց առանձնատանը: Ոստիկանությունն ամուսինների մահը «կասկածելի» է համարել:

Բարի Շերմանը հիմնադրել է «Ապոտեքս» ընկերությունը 1974թ., և այդ ժամանակահատվածից զբաղվել դեղամիջոցների արտադրությամբ և արտահանել ավելի քան 115 երկիր: Նոյեմբերին «Canadian business» ամսագիրը նրան ներառել էր երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

| | |
16690 | 0
Ideal համակարգ