Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել է Գազայի հատվածի վրա

10:45, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել է Գազայի հատվածի վրա

Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է հենց Գազայի հատվածի տարածքի վրա, հաղորդում է Jerusalem Post-ը:

Պարբերականը գրում է, որ քաղաքում երկրորդ անգամ աշխատել է հրթիռի արձակման ազդանշանը:

Ավելի ուշ Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել, սակայն այն չի հասել դեպի Իսրայել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գազայի հատվածից Իսրայելի Աշքելոնի քաղաքի ուղղությամբ հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան:

10535 | 0
Facebook