Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Կրակոցներ Սյունիքի մարզի գազալցակայաններից մեկում

14:00, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Կրակոցներ Սյունիքի մարզի գազալցակայաններից մեկում

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա Ալեն Բաբասյանը Ձորք թաղամասի գազալցակայանին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 40-ամյա Գարիկ Միքայելյանի հետ, որի ժամանակ կրակել է Գ. Միքայելյանին պատկանող Opel Vectra մակնիշի 34 ԼN 104 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Ա. Բաբասյանը իրեն պատկանող գազային օդամղիչ ատրճանակով կրակել է Գ. Միքայելյանի Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է հետևի ձախ կողային ապակին:

Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով ՀԿԳ քննիչ Մ. Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:

| | |
5346 | 0