Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում հակաամերիկյան ցույցեր են. ավելի քան 40 հազար մարդ է փողոց դուրս եկել

11:40, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ինդոնեզիայում հակաամերիկյան ցույցեր են. ավելի քան 40 հազար մարդ է փողոց դուրս եկել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավելի քան 40 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման: Այս մասին հայտնում է Straits Times լրատվականը:
     Ցուցարարները հավաքվել են անկախության ազգային հուշարձանի մոտ: Ոստիկանությունը հայտնել է, որ դրությունը հանգիստ է և անվտանգ:
     Հուշարձանի հարևանությամբ է գտնվում Ինդոնեզիայում ԱՄՆ Դեսպանատունը, որի մոտ ցույցեր են եղել դեռ անցած շաբաթ: Ցույցերի կազմակերպիչն Աստվածաբանների ինդոնեզական խորհուրդն է, նաև մահմեդական և մի քանի այլ կազմակերպություն:

9035 | 0
Facebook