Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիան բժշկական նպատակով օրինականացրել է մարիխուանան

14:25, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Դանիան բժշկական նպատակով օրինականացրել է մարիխուանան

Դանիայի խորհրդարանը բժշկական նպատակով օրինականացրել է մարիխուանան, հաղորդում է «РИА новости»-ն՝ հղում անելով Դանիայի առողջապահության նախարարությանը:

2018թ. հունվարի 1-ից մարիխուանա կնշանակվի մի շարք հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց վրա չեն կարողացել ազդեցություն ունենալ այլ ցավազրկող դեղամիջոցները: Մասնավորապես, այդ հիվանդությունների շարքում են սկլերոզը, մեջքի վնասվածքները, քրոնիկ ցավերը, քիմիաթերապիայից հետո առաջացած վիճակը:

Ինչպես նաև Դանիայի կառավարությունը մի շարք ձեռնարկությունների թույլատրել է երկրի առողջապահության համար թրմանյութ աճեցնել:

Առայժմ մարիխուանան օրինականացվել է 4 տարով: Դրա օգտագործման արդյունքը կվերլուծեն հետազոտողները:

8910 | 0
Facebook