Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

12:35, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Երևանում կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:
     Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին:
     Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու կասկածանքով կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
     Կատարվում է նախաքննություն:

8135 | 5
Facebook