Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոցցանցերը վնասակար են առողջության համար. Facebook-ը խոստովանել է

12:05, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Սոցցանցերը վնասակար են առողջության համար. Facebook-ը խոստովանել է

Facebook ընկերության վերլուծաբանները եզրակացության են եկել, որ սոցցանցերի օգտագործումը կարող է վնաս հասցնել մարդու հոգեկան առողջությանը: Այս մասին ասվում է ընկերության բլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Դևիդ Գինզբերգի և Մայրո Բուրքեի հոդվածում ասվում է, որ անբարենպաստ կարող է լինել նորությունների ժապավենի պասիվ թերթումը, քանի որ դրա հետևանքով մարդիկ իրենց ավելի վատ են զգում:

Որպես օրինակ փորձարկում է մեջբերվում, որի ընթացքում հարցվածների խմբերից մեկին խնդրել են կարդալ նորությունների ժապավենը, մյուս խմբին՝ գրառումներ կատարել և շփվել ընկերների հետ: Պարզվել է, որ օրվա վերջում առաջին խմբի մասնակիցների տրամադրությունն ավելի վատ է եղել, քան երկրորդ խմբինը:

Ինչպես նաև հետազոտությունները ցույց են տվել, որ օնլայն ռեժիմով մյուս մարդկանց մասին տեղեկություններ կարդալը կարող է սոցիալական բացասական համեմատությունների հանգեցնել:

Չնայած վերլուծաբանների եզրակացություններին՝ Facebook ընկերությունն օգտատերերին կոչ է անում ավելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցերում՝ շփվել ընկերների հետ, ոչ մեծ խմբերում գրառումներ կատարել կամ փոխանակվել ընկերների հետ կոնտենտով:

10186 | 0
Facebook