Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանի և Մոուրինյոյի կոնֆլիկտի մանրամասները

23:40, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Մխիթարյանի և Մոուրինյոյի կոնֆլիկտի մանրամասները

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել ֆուտբոլիստի՝ «Բրայթոն»-ի դեմ հանդիպմանը ցույց տված խաղից։ Մոուրինյոն իր դժգոհությունն է հայտնել Մխիթարյանին խաղը վերլուծելիս՝ ողջ թիմի մոտ։ Մխիթարյանը հակադարձել է մարզչի դիտողություններին՝ շարունակելով քննարկել դրանք վերլուծությունների սենյակից դուրս՝ միջանցքում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց է թողել թիմի վերջին 8 հանդիպումներից 7-ը։ Նոյեմբերի 25-ին նա փոխարինման է դուրս եկել «Բրայթոն»-ի դեմ խաղում՝ 71-րդ րոպեին։

31093 | 5
Facebook