Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից կիրառվող զենքի ավելի քան 30%-ը պատրաստվել է Եվրոպական միության երկրներում: Այդ մասին, ինչպես փոխանցում է DW-ն, ասվում է «Զինավառությունների հետազոտություն» ամսագրում հրապարակված հոդվածում:
Ավելի քան 200 էջում ամփոփված հետազոտության մեջ նշվում է, որ զենքի մեծ մեսը մատակարարվել է Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Գերմանիայի գործարաններից: Զենքերի կեսից ավելին գրոհայինները ձեռք են բերել Ռուսաստանից և Չինաստանից:
Հետազոտությունը Սիրիայում և Իրաքում 3 տարվա՝ 2014-2017թթ., դաշտային աշխատանքների արդյունք է: Դրա ընթացքում ուսումնասիրության է ենթարկվել ավելի քան 40 հազար առարկա՝ ներառյալ զենքեր, զինամթերքներ, պայթուցիկ նյութերի պատրաստման համար նախատեսված սարքավորումներ:
Նշվում է, որ հիմնականում այդ զենքն արևմտյան գործընկերեներից նախ ձեռք են բերել Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան, հետո զենքն անցել է ընդդիմադիրներին, նրանցից էլ՝ ահաբեկիչներին: