Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա բառը

19:10, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա բառը

Օքսֆորդի բառարանը youthquake-ը տարվա բառ է հայտարարել: Այս տերմինը նշանակում է երիտասարդ սերնդի ազդեցությամբ մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություններ: Նշվում է, որ youthquake-ը տարվա բառ է ընտրվել, քանի որ 2017թ. այն օգտագործել են 5 անգամ ավելի հաճախ, քան 2016-ին: Բառն առաջին անգամ 1965թ. օգտագործել է Vogue-ի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը:

2016թ. տարվա բառ ճանաչվել «հետճշմարտություն»-ը (post-truth): Այս մասին ասվում է Oxford University Press-ի կայքում:

Հավակնորդների ցուցակում են եղել նաև antifa` հակաֆաշիստական, broflake՝ պահպանողական, որ վիրավորում է կյանքի հանդեպ արդի հայացքները, gorpcore` ոճ, որ ներառում է ակտիվ հանգստի համար նախատեսված հատուկ հագուստ և այլն:

14428 | 0
Facebook