Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

13:05, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի դեմ միակողմանի պատժամիջոցների նոր փաթեթը: գործակալության տեղեկություններով՝ տվյալ որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ:

Հավելյալ պատժամիջոցները կանդրադառնան հյուսիսկորեական 19 կազմակերպության և ընկերության: Ավելի վաղ՝ նոյեմբերին, հաստատվել էր ԿԺԴՀ-ից 35 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակը: Ըստ Տոկիոյի՝ հենց այդ ընկերությունները կապ ունեն հրթիռամիջուկային ծրագրի զարգացման հետ:

Նշենք, որ Կորեական թերակղզում լարվածությունը պահպանվում է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման, ինչպես նաև ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների զորավարժությունների անցկացման պատճառով:

ԱՄՆ-ն և Ճապոնիան կարծում են, որ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ուժգնացնել ԿԺԴՀ-ի դեմ ճնշումները՝ ներառյալ պատժամիջոցները:

8881 | 0
Facebook