Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օդեսայում Պորոշենկոյի մասին վեճի պատճառով հայրն սպանել է որդուն

11:05, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Օդեսայում Պորոշենկոյի մասին վեճի պատճառով հայրն սպանել է որդուն

Օդաեսայում քաղաքական թեմաների շուրջ վեճերի պատճառով հայրն սպանել է որդուն: Կատարվածի մասին մանրամասներ է հայտնում Օդեսայի ոստիկանությունը:

«Չգիտեմ... մի քիչ տաքացանք: Ճշտի, սխալի հարց էր: Այնպես ստացվեց, որ ես ճիշտ էի: Խոսքից խոսք բացվեց... և վերջ: Պորոշենկոն սխալ է: Մի քանի այլ խնդիրներ...Նրանք սխալ որոշումներ են ընդունում: Այս ամենի մեղավորը երկրում առկա քաղաքական խնդիրներն են: Միայն քաղաքականության պատճառով էր...»,- իր խոստովանականում ասել է հայրն, ով ձերբակալվել է:

Հաղորդվում է, որ հայր ու որդի տոնելիս են եղել վերջինի ծննդյան օրը: Նրանց միջև քաղաքական թեմաներով վեճ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի, և հայրը դանակով մահացու հարված է հասցրել որդուն:

7684 | 0
Facebook