Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հակառուսական պատժամիջոցների չեղարկման համար հիմքեր չկան». Մերկել

11:45, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Հակառուսական պատժամիջոցների չեղարկման համար հիմքեր չկան». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոմիությունը բավարար հիմքեր չի հայտնաբերել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման համար, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Բավարար առաջընթաց չի գրանցվել, որպեսզի չեղարկվեն պատժամիջոցները, միասնական կարծիք է եղել այն մասին, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ Մինսկի գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է Մերկելը:

Ավելի վաղ Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Թուսկը հայտնել էր, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները երկարաձգել են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները:

ԵՄ-ն տնտեսական սահմանափակող միջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ 2014թ.՝ ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին, և ավելի ուշ ընդլայնել դրանք:

4743 | 0
Facebook