Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն առաջարկել է վաճառել ռուսական դիվանագիտական ամառանոցները

11:20, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփն առաջարկել է վաճառել ռուսական դիվանագիտական ամառանոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատից հետաքրքրվել է ռուսական դիվանագիտական ամառանոցների վաճառքով, գրում է The Washington Post-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տանը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ ճեպազրույցի ժամանակ Թրամփի ուշադրությանն են հրավիրել ռազմական օբյեկտներին ռուսական դիվանագիտական ամառանոցների մոտիկությունն ու հայտարարել, որ Մոսկվան «օգտագործում է դրանք լրտեսության համար»:

«Ես Ռեքսին (ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին) ասացի, որ մենք անշարժ գույքը ռուսներին չենք հանձնի»,- պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքը: Ավելի ուշ, երբ ԱՄՆ նախագահին տեղեկացրել են այդ օբյեկտների գնի մասին, նա հարցրել է. «Պե՞տք է արդյոք վաճառենք դրանք և գումարը թողնենք»:

Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Թիլերսոնը մի քանի անգամ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին առաջարկել է Վաշինգթոնին վաճառել արգելափակված ռուսական անշարժ գույքը: Վաճառքի դեպքում Ռուսաստանը կարող էր մոտ 50 միլիոն դոլար ստանալ, սակայն Մոսկվան հրաժարվել էր այդ առաջարկից:

8797 | 0
Facebook