Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Siemens-ը պարտվել է դեպի Ղրիմ տուրբինների մատակարարման գործով դատը

16:50, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Siemens-ը պարտվել է դեպի Ղրիմ տուրբինների մատակարարման գործով դատը

Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է գերմանական Siemens կոնցեռնի հայցն ընդդեմ «Ռոստեխ» ընկերության՝ կապված Ղրիմում հայտնված տուրբինների վերադարձի հետ, հաղորդում է BBC-ն:

Հայցվորը կարծում է, որ խաբվել է, իսկ տուրբինները չպետք է մատակարարվեին դեպի թերակղզի:

Դատարանը մերժել է ինչպես Siemens-ի հայցը, այնպես էլ՝ «Ռոստեխ»-ի հակընդդեմ հայցը:

Գերմանական կոնցեռնը «Ռոստեխ»-ից պահանջել էր անվավեր ճանաչել գազային տուրբինների գործարքը: Արդյունքում այդ տուրբինները հայտնվել էին բռնազավթված Ղրիմում, ինչն, ըստ Siemens-ի, արևմտյան պատժամիջոցների խախտում է:

8330 | 0
Facebook