Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալերգիա ցրտից. ինչպես պայքարել դրա դեմ

21:05, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Ալերգիա ցրտից. ինչպես պայքարել դրա դեմ

Երկար ժամանակ բժիշկները հրաժարվում էին ցրտի նկատմամբ ալերգիան դասել ալերգիաների շաքին: Իսկ այժմ մասնագետների մեծ մասը ենթադրում է, որ ցրտի հանդեպ օրգանիզմի ալերգիկ արձագանքը պայմանավորված է ջերմաստիճանի իջեցման հետ սպիտակուցների «վարքագծով», դրանց մեծ մասը ձուլվում է` ստեղծելով կույտեր: Իմունային համակարգն այդ կույտերն ընկալում է իբրև օտարածին գոյացություններ և սկսում ակտիվ պայքարել դրանց դեմ, ինչի հետևանքով մարդու մեջ անհանգստությունների ու անհարմարությունների մի ամբողջ փունջ է ստացվում: Ջերմության ազդեցությամբ սպիտակուցների խմբերը նախնական վիճակ են ձեռք բերում, ու թվում է, թե խնդիրները վերացել են, ալերգիան անցել է:

Ցրտի հետևանքով առաջացած ալերգիկ երևույթները մի քանի կերպ են արտահայտվում:

Ցրտով պայմանավորված եղնջատենդ. առաջին հերթին տուժում են ականջները, դեմքը, ձեռքերը, շուրթերը, հետո միայն` մարմնի մնացած մասերը: Առաջանում է կարմրություն ու քոր: Սրացումներ են լինում աշնանը, ձմռանն ու վաղ գարնանը:

Կեղծ, ալերգիկ քթաըմպանաբորբ. սառը օդի հետ շփվելիս հարբուխ է սկսվում կամ էլ գրիպի նման փակվում է քիթը:

Կեղծ, ալերգիկ կոնյուկտիվիտ. բնորոշ է արցունքակալումը, կոպերի կարմրությունն ու լույսի նկատմամբ գերզգայնությունը:

Օդերևութաբանական հեյլիտ. շրթունքների եզրաշերտը բորբոքվում է, դառնում չոր ու թեփոտում է:

Ցրտային միգրեն. քամուց ճակատի ու քունքերի հատվածում սուր, «պայթող» ցավ է առաջանում, որը տաքությունից անցնում է:

Ասթմատիկ կաթված. կոկորդում առաջանում է սպազմ, շնչահեղություն:

Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ այս ալերգիայից ավելի հաճախ տառապում են կանայք (դեպքերի 70%-ը): Հիմնականում ալերգիան առաջին անգամ 25-30 տարեկանում է սկսվում ու գրեթե միշտ` վարակիչ հիվանդություններից հետո:

Ինչպե՞ս կարելի է պայքարել ցրտից առաջացած ալերգիայի դեմ

Հիվանդների բազմակողմանի հետազոտությամբ պարզվել է, որ առկա են մարսողական տրակտի, լեղամուղ օրգանների, լյարդի կամ էլ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, կամ նույնիսկ հնարավոր է, որ ալերգիան պայմանվորված լինի աղիքային կամ լյարդի մակաբույծներով: Ալերգիաների բուժման ավանդական մեթոդներն այս դեպքում նվազ արդյունավետ են: Իսկ հակահիստամինային դեղամիջոցներն էլ կարճատև ազդեցություն են ունենում, հաճախ էլ ոչ բոլորին են օգնում: Իսկ մեծերի` տաք հագնվելու, դեմքը քսուքով կամ էլ սագաճարպով պատելու խորհուրդներն էլ շատ հաճախ անարձագանք են մնում: Եղնջատենդը կարող է առաջանալ ինչպես զրոյից բարձր ջերմաստիճանում, այնպես էլ բարձր խոնավության և ուժեղ քամու ազդեցությամբ: Աչքաթող անելու դեպքում այն կարող է խորանալ: Այս դեպքում, քանի որ տաք երկրներ տեղափոխվելու առաջարկ-խորհուրդը մի փոքր անլուրջ է, պետք առաջնորդվել «մարդու ճակատագիրը սեփական ձեռքերում է» կարգախոսով:

Ցանկացած մարդ ի զորու է սովորեցնել, վարժեցնել օրգանիզմը ցրտին:

Նախ պետք է հետազոտվել ալերգաբանի մոտ: Բժիշկը կարող է ճիշտ սննդակարգ առաջարկել, ինչն այս դեպքում ևս շատ կարևոր է օրգանիզմը կարգի բերելու համար: Եվ ամենահարմարն ու մատչելին` կոփեք օրգանիզմը սառը-տաք ցնցուղով: Հետո ձեռքերը 30 վայրկյան պահեք սկզբում սառը, ապա հնարավորինս տաք ջրի մեջ: Կրկնեք այդ գործողությունը 2-3 անգամ ու ավարտեք սառը ջրով: Տեղային կոփումից անցեք ընդհանուր կոփման: Դրա համար ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազեցրեք` հասցնելով 10 աստիճանի: Ցրտից ալերգիան այնքան էլ անլուրջ բան չէ, ինչպես թվում է: Տհաճ ախտանշանները մի՛ անտեսեք և հիշե՛ք, որ ցանկացած հիվանդության դեմ կարելի է պայքարել:

20562 | 0
Facebook