Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում սպառնում են փակել Twitter-ը

16:15, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում սպառնում են փակել Twitter-ը

«Ռոսկոմնադզոր»-ը նախազգուշացրել է Twitter-ին, որ այն կարգելափակվի Ռուսաստանի տարածքում, եթե ծառայությունը չփակի «Բաց Ռուսաստան» շարժման թվիթերյան հաշիվը: Այս մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը:
     «Ռոսկոմնադզոր»-ը մեկօրյա ժամկետ է տվել Twitter-ին, փոխանցում է Интерфакс-ը: Նշվում է, որ գերատեսչությունը համապատասխան պահանջն ստացել է ՌԴ Գլխավոր դատախազությունից:
     «Բաց Ռուսաստան» շարժումը հայտարարել է, որ տեղեկատվության տարածման գործում ապօրինությունների չի դիմում և որ Գլխավոր դատախազության և «Ռոսկոմնադզոր»-ի պահանջները խոսքի ազատության վերաբերյալ քաղաքական ճնշումներ են:

5124 | 0
Facebook