Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի դիրքորոշումները չեն համընկնում». Պեսկով

16:00, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի դիրքորոշումները չեն համընկնում». Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք այդ դիրքորոշումը, և տվյալ դեպքում այն չի համընկնում մեր դիրքորոշման հետ»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է:

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել մուսուլմանական երկրներին` ճանաչել Երուսաղեմը` որպես Պաղեստինի մայրաքաղաք:

6239 | 2
Facebook