Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք չենք քննարկում Սաակաշվիլիի արտահանձնումը». Վրաստանի վարչապետ

15:15, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Մենք չենք քննարկում Սաակաշվիլիի արտահանձնումը». Վրաստանի վարչապետ

Ուկրաինայից Վրաստանին Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցը երկու երկրների միջև քաղաքական մակարդակով չի քննարկվել և չի քննարկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Ես տարբեր մեկնաբանություններ, դավադրական տեսություններ եմ լսում այդ հարցով, սակայն ցանկանում եմ հավաստիացնել, որ Սաակաշվիլիի արտահանձնման հարցը դուրս չի եկել Վրաստանի և Ուկրաինայի իրավապահ մարմինների հարաբերությունների շրջանակներից»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«Վրաստանն ու Ուկրաինան բարեկամական երկրներ են, մենք համագործակցության և գործընկերության ընդլայնման շուրջ քննարկման համար հարցեր ունենք, սակայն Սաակաշվիլիի արտահանձնման հարցը չի քննարկվել քաղաքական մակարդակով»,- նշել է նա:

5817 | 0
Facebook