Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն թույլատրել է ռուս մարզիկներին մասնակցել Փհենչհանում կայանալիք 2018-ի օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո։ Բացի այդ, ժողովի ընթացքում որոշվել է աջակցություն ցուցաբերել մարզիկներին, ում ՄՕԿ-ը չի թույլատրել մասնակցել խաղերին և այն մարզիկներին, ովքեր հրաժարվել են չեզոք դրոշի ներքո մասնակցելուց։
Հիշեցնենք որ ՄՕԿ-ի որոշմամբ՝ Ռուսաստանը հեռացվել է օլիմպիական խաղերից, սակայն մաքուր մարզիկները կարող են չեզոք դրոշի ներքո մասնակցել խաղերին։