Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն Էրդողանի հետ բանակցություններից հետո քննադատել է Թրամփի որոշումը

12:25, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Պուտինն Էրդողանի հետ բանակցություններից հետո քննադատել է Թրամփի որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ապակայունացնում է տարածաշրջանի իրավիճակը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնի գործողությունները կարող են խզել պաղեստինաիսրայելական խաղաղ գործընթացը: Պուտինը նաև նշել է, որ Անկարան և Մոսկվան նույն մոտեցումներն ունեն:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան կարծում են, որ ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը չի օգնի Մերձավոր Արևելքի իրավիճակի կայունացմանը, հակառակը, կապակայունացնի տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրավիճակը»,- Պուտինի խոսքն է մեջբերում ТАСС-ը:

Նա նաև ընդգծել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցով կոնկրետ դրույթները պետք է որոշվեն պաղեստինաիսրայելական ուղիղ բանակցությունների ժամանակ:

Էրդողանն, իր հերթին, մտահոգություն է հայտնել, որ Իսրայելն ԱՄՆ-ի որոշումն ընդունում է որպես պաղեստինցիների վրա ճնշման միջոց: Նա հույս է հայտնել, որ իսլամական համագործակցության կազմակերպության հրավիրված գագաթաժողովը «հզոր պատասխան» կտա Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակին:

Թուրք նախագահը նաև հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, սակայն առաջնահերթությունը տրվել է Երուսաղեմի իրադարձություններին:

4815 | 2
Facebook