Եվրոպական նավթի արժեքը գերազանցել է 2015թ. ռեկորդը
10:35, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Այսօր առավոտյան նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Եվրոպական «Բրենթ» մակնշման նավթը թանկացել է 1%-ով՝ գերազանցելով 2015թ. ռեկորդը: Եվրոպական նավթի գների աճը կապված է Հյուսիսային ծովում Forties նավթամուղի փակման մասին լուրերի հետ: Առավոտյան եվրոպական նավթի արժեքը հասել է 65.34 դոլարի: 0.5%-ով աճել է նաև ամերիկյան նավթի գինը՝ հասնլով 58.28 դոլարի: