Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի ափերին համատեղ զորավարժություններ են սկսել

10:25, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի ափերին համատեղ զորավարժություններ են սկսել

Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը Հյուսիսային Կորեայի ափերին սկսել են երկօրյա համատեղ զորավարժությունները:
     Տոկիոն հայտարարել է, որ զորավարժությունների նպատակը ռազմածովային ուժերի մարտավարական պոտենցիալի բարձրացումն է ու 3 երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը:
     Սեուլն իր հերթին նշել է, որ զորավարժությունների ժամանակ զինվորականները կմոդելավորեն հյուսիսկորեական պայմանական բալիստիկ հրթիռներ և նավերի միջև տեղեկատվության փոխանակման ծրագրեր կմշակեն:
     Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերն անց են կացրել պատմության խոշորագույն զորավարժությունը: Դրան մասնակցել է ավելի քան 230 ինքնաթիռ, ներառյալ ամերիկյան F-22 անտեսանելի կործանիչները: Փհենյանը հայտարարել է, որ այդ զորավարժությունները Հյուսիսային Կորեայի վրա հարձակում իրակականցնելու փորձեր են:

6904 | 0
Facebook