Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել

19:05, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում 2 հնագույն դամբարան է հայտնաբերվել, որոնք շուրջ 3500 տարվա պատմություն ունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է Associated Press-ը, հայտնել են երկրի իշխանությունները:
     Դամբարաններից մեկում մումիա է հայտնաբերվել, ով, հավանաբար, պաշտոնյա է եղել: Դամբարանի առաստաղին գրված է եղել Թութմոս Առաջին արքայի անունը: Դրանում նաև փայտյա սգո դիմակներ են եղել, կավե անոթներ և շուրջ 450 արձան: Դամբարանը 5 մուտք է ունեցել:
     Երկրորդ դամբարանում որմնագրեր ու որմնանկարներ են եղել, որոնք վկայում են այն մասին, որ դամբարանը կառուցվել է Ամենհոթեփ Երկրորդ և Թութոմոս Չորրոդ արքաների գահակալման տարիներին:

Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսում 3500-ամյա 2 դամբարան է հայտնաբերվել
12226 | 0
Facebook