Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օրն է

13:10, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օրն է

1950-ի դեկտեմբերի 4-ին լիագումար ժողովի ժամանակ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը որոշել է դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օր (Human Rights Day) հռչակել։

Բոլոր պետություններին ու շահագրգիռ կազմակերպություններին առաջարկել են այդ օրը համապատասխան միջոցառումներ անցկացնել։ Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն 1948-ի դեկտեմբերի 10-ին է ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (Universal Declaration of Human Rights, UDHR)։ Նշված Հռչակագիրը, ընդունվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից գրեթե անմիջապես հետո, որը ոտնահարել էր բոլոր հնարավոր իրավունքները, այդ թվում միլիոնավոր մարդկանց կյանքի իրավունքը, դարձել է առաջին համաշխարհային փաստաթուղթը, որը ձևակերպել է մարդու իրավունքների մասին դրույթները։ Այն ներառում է քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային ու տնտեսական իրավունքների լայն ցանկ։

| | |
6609 | 0