Ուկրաինացի մասնագետները կազմել են Եվրոպայի ամենաաղքատ երկրների ցուցակը՝ իրենց երկիրը ճանաչելով ամենաաղքատը: Համապատասխան տվյլաները հրապարակված են Texty.org.ua կայքում:
Որպես հիմք՝ մասնագետները հաշվի են առել համապատասխան հարկերը մուծելուց հետո բնակչության ստացած աշխատավարձերը: Պարզվել է, որ Ուրկրաինայում այդ գումարն ամենացածրն է՝ 190 եվրո: Երկրորդ և երրորդ տեղերն զգաղեցնում են համապատասխանաբար Մոլդովան՝ 216 եվրո, և Ադրբեջանը՝ 232 եվրո:
Ամենաաղքատ երկրների 10-յակում իրար հաջորդում են նաև Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ալբանիան, Մակեդոնիան և Սերբիան:
Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում՝ 4421 եվրո: Փոքր-ինչ քիչ աշխատավարձեր են գրանցվել Իսլանդիայում՝ 3440 եվրո, և Նորվեգիայում՝ 3405 եվրո: