Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն Ալիևին շտապ Թուրքիա է հրավիրել

17:15, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Էրդողանն Ալիևին շտապ Թուրքիա է հրավիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինին Թուրքիա է հրավիրել՝ մասնակցելու Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումից հետո «Իսլամական համագործակցություն» կազմակերպության հրավիրված արտակարգ նիստին: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկությունների՝ Ալիևն ընդունել է թուրք նախագահի հրավերը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են, որ «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը սխալ էր, և որ նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին և վտանգավոր հետևանքների կհանգեցնեն Մերձավոր Արևելքի համար»: Նշվում է նաև, որ «և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան մտադիր են հետագայում ևս պաշտպանել մուսուլմանական աշխարհի շահերը»:

10084 | 2
Facebook