Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաղեստինում Թրամփի որոշման դեմ ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավոր է

16:05, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Պաղեստինում Թրամփի որոշման դեմ ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավոր է

Հորդանանի արևմտյան ափի, Գազայի հատվածի և Երուսաղեմի տարբեր շրջաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշման դեմ բողոքի ցույցերի ժամանակ 1,1 հազար մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

Նախօրեին պաղեստինցիները որոշման հետ կապված «զայրույթի օր» են անցկացրել: Բողոքի ցույցերն իսրայելցի ուժայինների հետ բախումների են հանգեցրել:

Հաղորդվել է նաև 2 զոհի մասին:

Իսրայելի բանակի տեղեկություններով՝ Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածի սահմանին անկարգություններին մոտ 7,5 հազար մարդ է մասնակցել:

8720 | 0
Facebook