Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի դատարանն ազատ է արձակել Դինքի սպանության համար մեղադրվող 5 ոստիկանի

13:45, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Թուրքիայի դատարանն ազատ է արձակել Դինքի սպանության համար մեղադրվող 5 ոստիկանի

Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Գերագույն դատարանը Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող ոստիկանության 5 աշխատակիցներին ազատ արձակելու մասին որոշում է ընդունել, գրում է Hürriyet Daily News-ը:

Դինքի սպանության գործով հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունվել ազատ արձակել Բեքիր Յոքուշին, Էջեվիթ Էմիրին, Էմրե Ջինգեզին, Հաջի Շերիֆ Շիմժեկին և Շերեֆ Աթեշին:

Դատարանի որոշումը հիմնավորվել է ապացույցների բացակայությամբ. ձերբակալության համար ներկայացված տեսագրության մեջ չի հաջողվել ճանաչել և հաստատել կասկածյալների ինքնությունը:

Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարին Ստամբուլում:

14309 | 0
Facebook