Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը 401 միլիոն դոլարով կգնի Shazam-ը

13:15, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Apple-ը 401 միլիոն դոլարով կգնի Shazam-ը

Apple ընկերությունը մոտ ժամանակները կգնի Shazam հավելվածը, որը կարողանում է ճանաչել երաժշտական կատարումները, գրում է Techcrunch-ը:

Գործարքը կարող է իրականացվել արդեն այս շաբաթ, իսկ երկուշաբթի օրը Apple-ը պաշտոնապես կհայտարարի գնման մասին:

Պարբերականի աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ գործարքը կարժենա 401 միլիոն դոլար: PitchBook-ի տեղեկություններով՝ հավելվածն արժե 1,02 միլիարդ դոլար:

Բրիտանական Shazam Entertainment Ltd ընկերությունն իր գոյության 17 տարիների ընթացքում ներդրողներից ստացել է 143,5 միլիոն դոլար, ասվում է Crunchbase կայքում: Իսկ The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ընկերությունը շահույթը ստացել է մեծ քանակությամբ գովազդներից:

11633 | 0
Facebook