Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի աջակցել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը

11:40, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ն չի աջակցել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 14 անդամ պետությունները մեղադրել են Թրամփի միակողմանի որոշումը: Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի վետոյի իրավունքը՝ ԱԽ-ն չի ընդունել ո՛չ համատեղ հայտարարություն, ո՛չ բանաձև, հաղորդում է Deutsche Welle-ն:

Եգիպտոսի ներկայացուցիչը «վտանգավոր նախադեպ» է անվանել որոշումը, միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Շվեդիայի և Գերմանիայի դիվանագետները համատեղ դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել: Այդ որոշումը, ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների կարծիքով, «չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևերին և ոչնչով չի օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել «հանուն խաղաղության»:

8538 | 2
Facebook