Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Երուսաղեմում Իսրայելի ոստիկանների ու մահմեդականների միջև բախումներ են սկսվել

16:05, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Երուսաղեմում Իսրայելի ոստիկանների ու մահմեդականների միջև բախումներ են սկսվել

Երուսաղեմի Դամասկոսյան դարպասների մոտ Իսրայելի ոստիկանների ու մահմեդականների միջև բախումներ են սկսվել, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը:
     Ցուցարարների խումբն արգելափակել է Հին քաղաքի հատվածում գտնվող փողոցներից մեկը, ոստիկանությունը փորձում է ցրել նրանց: Ցուցարարները շշեր են նետում իրավապահների ուղղությամբ: Ամբոխը փորձում է Դամասկոսյան դարպասների մոտ ճեղքել ոստիկանական պատնեշը:

Երուսաղեմում Իսրայելի ոստիկանների ու մահմեդականների միջև բախումներ են սկսվել
Երուսաղեմում Իսրայելի ոստիկանների ու մահմեդականների միջև բախումներ են սկսվել

     Ցուցարարների շարքում կան տուժածներ, նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում գտնվող լրագրողը հայտնում է, որ ոստիկանները նոր ուժեր են կենտրոնացնում:
     Ոստիկանների ու մահմեդական ցուցարարների միջև բախումներ են նաև Հորդանանի ափին գտնվող Հեվրոնա և Կալկիլի քաղաքներում:
     Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք՝ հարուցելով մահմեդական աշխարհի զայրույթը: Միջազգային հանրությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում:

| | |
4286 | 0
Facebook