Խնդրում ենք սպասել...

Միջազգային

YouTube-ը երաժշտություն լսելու համար գումար կգանձի

19:05, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
YouTube-ը երաժշտություն լսելու համար գումար կգանձի

YouTube-ը մարտին առցանց երաժշտություն լսելու համար ծառայություն կթողարկի: Bloomberg-ի տեղեկություններով՝ այն կստանա Remix անվանումը:

Վճարովի Remix ծառայության շնորհիվ օգտատերերը կկարողանան օրինական լսել հայտնի կատարողների երգերն իրենց համակարգիչներով և հավելվածներում: Մինչ այդ Google-ը բազմիցս փորձել էր իր հավելվածը թողարկել երաժշտություն լսելու համար: 2011թ. մեկնարկել էր Google Play Music-ը, YouTube Music Key-ը հայտնվել էր 2014թ., որը հետագայում դարձավ YouTube Red-ի մի մաս, որտեղ կարելի է առանց գովազդի տեսանյութեր դիտել:

Bloomberg-ի հաղորդմամբ՝ ամերիկյան կոորպորացիան արդեն համաձայնության է հասել Warner Music Group-ի հետ:

15081 | 0
Facebook