Հյուսիսային Կորեան մոտ ժամանակները կարող է «Փուքիքսոն-3» նոր բալիստիկ հրթիռի արձակում իրականացնել, հաղորդում է ճապոնական Chosun Ilbo պարբերականը:
«Մենք Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռի արձակման նախապատրաստման նշաններ ենք գրանցել»,- պարբերականը մեջբերում է իր աղբյուրի խոսքը:
Tokyo Shimbun պարբերականն, իր հերթին, հայտնել է Հյուսիսային Կորեայում «Փուքիքսոն-3»-ի նախատիպի մշակման հաջող ավարտի մասին: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Փհենյանն արդեն ունի նման 5 նախատիպ և պատրաստվում այն գործարկել մոտ ժամանակները:
Chosun Ilbo-ն նշում է, որ նոր բալիստիկ հրթիռի արձակումը կիրականացվի սուրբծննդյան արձակուրդների ժամանակ՝ ԱՄՆ-ի վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար: