Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաղեստինը Տեխասը ճանաչել է որպես Մեքսիկայի մաս

11:00, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Պաղեստինը Տեխասը ճանաչել է որպես Մեքսիկայի մաս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշմանն ի պատասխան,՝ Պաղեստինի ազգային վարչակազմը հայտարարել է, որ Տեխասը ճանաչում է որպես Մեքսիկայի պետության մաս, քանի որ այն 1840-ական թթ. բռնակցվել էր Միացյալ Նահանգների կողմից, հաղորդում է The Beaverton-ը:

«Ռիո Գրանդեից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածը շատ կարևոր է մեքսիկացիների համար: Մեքսիկան էր վերահսկում այդ հողերը մինչև ամերիկացիների հայտնվելը: Ապա նախագահ Ջեյմս Փոլքն իր զորքերն ուղարկեց, որպեսզի զավթի մեքսիկական մյուս տարածքները, և ստիպեց երկրին հրաժարվել Քալիֆորնիայից, Նյու Մեքսիկոյից, Արիզոնայի, Նևադայի և Յութայի մեծ մասից, ինչպես նաև Վայոմինգի և Կոլորադոյի մասերից: Մոտ ապագայում մենք պատրաստվում ենք այդ պետությունները ևս Մեքսիկայի մաս ճանաչել»,- ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ:

11248 | 0
Facebook