Աշակերտուհին ծննդաբերել է զուգարանում և երեխայի հոր հետ փորձել նորածնին խեղդել զուգարանակոնքի մեջ
Չելյաբինսկի մարզի ոստիկանությունն ստուգում է սկսել ԶԼՄ-ների կողմից տեղեկությունների տարածումից հետո, թե Տրոիցկում մի աշակերտուհի ծննդաբերել և փորձել է երեխային գցել զուգարանակոնքը։ Միջադեպի մասին հայտնել էր u74.ru պորտալը։ Պարբերականի տվյալներով՝ լույս դեկտեմբերի 4-ի գիշերը 15-ամյա աղջիկը ծննդաբերել է Տրոիցկի հանրակացարանի զուգարանակոնքի վրա։ Նշվում է, որ երեխայի հայրը 18 տարեկան է։ Հղիության ընթացքում անչափահաս աղջիկը բժշկի վերահսկողության տակ չի գտնվել ու մի քանի անգամ փորձել է վիժում հրահրել՝ անդադար նիկոտին և ալկոհոլ օգտագործելով։ Ծննդաբերությունից հետո երեխայի հոր խորհրդով նրանք միասին փորձել են նորածին տղային գցել զուգարանակոնքի մեջ։ Ճիչերի վրա վազել է տղայի՝ աշխատանքից նոր վերադարձած մայրն ու թույլ չի տվել նրանց ավարտին հասցնել մտածածը, կտրել է պորտալարն ու կանչել ոստիկանություն և շտապօգնություն։ Երեխան ողջ է, կշռում է 2.9 կգ, ներկայում նա գտնվում է մանկական հիվանդանոցում՝ «գերասառեցում» ախտորոշմամբ։ Բժիշկները դեռ վստահ չեն, որ նա կապրի: |